Կարծիքները, թե սոցիալական ցանցերի «փոթորիկները» ֆեյքերի բանակի և մեծ փողերի տիրապետող ինչ-որ ուժեր են հրահրում, առնվազն անհիմն չէ․ վարչապետ

Կարծիքները, թե սոցիալական ցանցերի «փոթորիկները» ֆեյքերի բանակի և մեծ փողերի տիրապետող ինչ-որ ուժեր են հրահրում, առնվազն անհիմն չէ․ վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ անդրադառնում է երեկվա իր մամուլի ասուլիսին։ Վարչապետը մասնավորապես գրել է․



«Հետեւություն՝ երեկվա ասուլիսի արդյունքներով



Զարմանալի էր, որ սոցիալական ցանցերը փոթորկող ոչ մի թեմայով ինձ հարց չուղղվեց երեկվա ասուլիսի ընթացքում։



Սա ստիպում է մտածել, որ կարծիքները, թե սոցիալական ցանցերի «փոթորիկները» ֆեյքերի բանակների եւ մեծ փողերի տիրապետող ինչ-որ ուժեր են հրահրում, առնվազն անհիմն չէ։



Թե՞ այլ պատճառներ գոյություն ունեն»։



Հիշեցնենք, որ սոցցանցերը փոթորկած թեմաներից էին առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանի հայտարարությունը ապրիլյան պատերազմում զոհմավ Ռոբերտ Աբաջյանի վերաբերյալ, Փաշոյանի և վարչապետի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանի դիմումները՝ աշխատանքից ազատվելու վերաբերյալ։