Միքայել եպիսկոպոս Աջապահյանն արդեն 1 շաբաթ է հոսպիտալացված է

Միքայել եպիսկոպոս Աջապահյանն արդեն 1 շաբաթ է հոսպիտալացված է
Արդեն մեկ շաբաթ է՝ վատացել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի առողջական վիճակը։ Նրան տեղափոխել են Մայր Աթոռի հովանուր ներքո գործող «Իզմիրլյան» ԲԿ, որտեղ Միքայել Սրբազանը պետք է վիրահատվի։ «Իզմիրլյան» Բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մի քանի օր է Աջապահյանն իրենց մոտ է գտնվում՝ երիկամների խնդրով։ Հիմա առողջական վիճակը համեմատաբար լավ է։ Չարչյանը դժվարացավ նշել, թե երբ դուրս կգրվի Սրբազանը։



Նշենք, որ անցյալ տարի «Գյումրի» ԲԿ-ում Շիրակի թեմի առաջնորդի սիրտը ստենտավորել էին։ Նշենք նաեւ, որ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը դեռ այն ժամանակ ասել էր, որ միտումնավոր արտասահմանում չի կատարել իր սրտի ստենտավորումը, ցույց տալու համար, որ վստահում է հայաստանյան բժշկությանն ու հատկապես գյումրեցի բժիշկների պրոֆեսիոնալիզմին, որոնք ոչնչով չեն զիջում արտասահմանցիներին։