Հնդկաստանում գործադուլի են դուրս եկել բեռնատարների վարորդները

Հնդկաստանում գործադուլի են դուրս եկել բեռնատարների վարորդները
Ավելի քան 9 միլիոն բեռնատարի վարորդ է այսօր դուրս եկել բողոքի ցույցերի Հնդկաստանում՝ հայտարարելով գործադուլ։ Այս մասին հայտնում է PTI-ն։



«Երեկ մենք ունեցանք հանդիպում Հնդկաստանի տրանսպորտի նախարար Նիթին Գաթքարիի հետ, սակայն որեւէ որոշման չենք հանգել։ Դրանից հետո մենք հանդիպեցինք ֆինանսների նախարար Փիյուշ Գոյալի հետ»,- պարբերականի հետ զրույցում ասել է Մալքիդ Սինգհը՝ Հնդկաստանի բեռնատարների վարորդների արհեստակցական միության ղեկավարներից մեկը։



Նա վստահություն է հայտնել, որ կառավարության ներկայացուցիչների հետ ընդհանուր հայտարարի գալը քիչ հավանական է, քանի որ պետական ապարատից վարորդներին հայտարարել են, որ պահանջները միանգամից եւ ակնթարթորեն անհնարին է, որ կատարվեն։