«Ռոսկոսմոսում» խուզարկություններ են սկսվել

«Ռոսկոսմոսում» խուզարկություններ են սկսվել
Ռուսական գլխավոր տիեզերական հետազոտական պետական կորպորացիայում՝ «Ռոսկոսմոսում» խուզարկություններ են տեղի ունենում։ Այս մասին հայտնում է RIA Novosti լրատվական գործակալությունը։



Այս կառույցի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը իրազեկել է կառույցի ստորաբաժանումների ղեկավարներին՝ առավելագույն աջակցություն ցուցաբերել խուզարկությունն իրականացնող քննիչներին։ Коммерсант պարբերականի փոխանցմաբ, Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները այսօր առավոտյան մուտք են գործել նշված պետական կորպորացիայի մի շարք ստորաբաժանումների աշխատակիցների աշխատասենյակներ եւ սկսել խուզարկություններ իրականացնել։



Թիրախում հրթիռատիեզերական միացյալ հետազոտական կենտրոնի ղեկավար Դմիտրի Պայսոնի գրասենյակն է։ Խուզարկությունն իրականացվում է պետական դավաճանության հետ կապված գործի քննության շրջանակներում։ Պարբերականը նշում է, որ տասնյակ մարդիկ են հարցաքննվել եւ ստուգվում է նրանց կապերն արտասահմանյան հատուկ ծառայությունների հետ։