Ժան-Կլոդ Յունկերը կանխատեսել է, որ Եվրոպան կարող է ամայանալ

Ժան-Կլոդ Յունկերը կանխատեսել է, որ Եվրոպան կարող է ամայանալ
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ մոլորակի բնակչության շեշտակի աճի հետ կապված Եվրոպան կարող է ամայանալ եւ մեծ բնակչություն ունեցող երկրների շարքում էլ տեղ չունենալ։ Այդ պատճառով էլ նա խորհուրդ է տվել պահպանել միասնականությունը։



«Եվրոպան այն աշխարհամասերից է, որտեղ 20-րդ դարի սկզբներին ապրում էր մոլորակի բնակչության 20 տոկոսը։ Հիմա այդ թիվը կազմում է ընդամենը 6 տոկոս, իսկ այս դարի վերջին կհասնի 3-4 տոկոսի։ Մի քանի տարի անց այլեւս միության անդամ եւ ոչ մի երկիր չի լինի այն պետությունների շարքում, որտեղ ապրում է մոլորակի բնակչության մոտ 1 տոկոսը։ Այդ պատճառով պետք է ուժ գտնենք միասնական լինելու՝ անընդհատ սեղմով եւ նեղացող աշխարհում»,- Euroenws-ի փոխանցմամբ ասել է Յունկերը։



Յունկերը նաեւ խոսել է ամերիկաեվրոպական հարաբերությունների մասին, հիշեցրել, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Եվրոպան ապաստան էր շատերի համար։ Նա շեշտել է, որ պետությունները հարաբերություններ կառուցելիս պետք է հեռու մնան նորաձեւությունից։