Ուկրաինայում առաջարկել են ականապատել Ազովի ծովը

Ուկրաինայում առաջարկել են ականապատել Ազովի ծովը
Ուկրաինայի ռազմածովային ուժերի նախկին հրամանատար փոխ-ծովակալ Սերգեյ Հայդուկը հայտարարել է, որ այլ պետությունների նավերի գործողությունների հետեւանքով Ուկրաինայի կորուստները կանխելու համար հարկ է ականապատել Ազովի ծովը։



Այս մասին հայտնում է «Громадское радио»-ն։ Մասնավորապես, Հայդուկը վստահություն է հայտնել, որ միայն ծովի ականապատումը հնարավորություն կտա կանխել այն կորուստները, որոնք ունենում է Ուկրաինան ռուսական ռազմական նավերի գործողությունների հետեւանքով եւ ապահովագրել երկիրը ռուսական ծովային ռազմական դեսանտի հնարավոր ափհանումից։