Հայտնի է դարձել, թե որ դեպքում Թրամփը կարող է թշնամանալ Պուտինի հետ

Հայտնի է դարձել, թե որ դեպքում Թրամփը կարող է թշնամանալ Պուտինի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է դառնալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վատթարագույն թշնամին, եթե երկու երկրների միջեւ հարաբերությունները դադարեցվեն։



Այս մասին հայտնում է CNBC News-ը։ Նախագահ Թրամփն ընդգծել է, որ դա կլինի միայն այն ժամանակ, երբ հարաբերությունների հարթեցումը հնարավոր չլինի, իսկ բանակցություններն էլ երկու երկրների ղեկավարների միջեւ այլեւս դադարեն։ Միաժամանակ նա նկատել է, որ դրական է գնահատում այն, որ փորձում է հասնել խաղաղ համակեցության Ռուսաստանի եւ նրա նախագահի հետ։



Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Հելսինկյան գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահն իր առաջ խնդիր էր դրել հասնել երկխոսության ուղի ստեղծելուն Ռուսաստանի հետ եւ ներկայումս հասել է իր նպատակին։