Իսրայելում ազատ են արձակել ծայրահեղ իսլամական խմբավորման ղեկավարին

Իսրայելում ազատ են արձակել ծայրահեղ իսլամական խմբավորման ղեկավարին
Իսրայելի Հայֆայի շրջանային դատարանը տնային կալանքից ազատ է արձակել Իսրայելում արգելված Իսրայելի իսլամական շարժման Հյուսիսային թեւի ղեկավար շեյխ Ռահիդ Սալահին։



Այս մասին հայտնում է Mignews.com-ը։



Վերջինս մինչ այդ գտնվում էր տնային կալանքի մեջ։ Դատարանի վճռում, սակայն, նշվում է, որ շեյխը շարունակելու է կրել էլեկտրոնային բազպաններ, որպեսզի իրավապահները կարողանան նրա տեղաշարժը վերահսկել։ Նշենք, որ Սալահը դատվում է ահաբեկչություն հրահրելու եւ ազգային խտրականություն տարածելու մեջ։



Նա ձերբակալվել է այն բանից հետո, երբ անցյալ տարվա հունիսին Տաճարի լեռան մոտ արաբ ահաբեկիչները սպանել էին 3 դրուզ ոստիկանի։