Հրդեհ «Վալենսիա» հյուրանոցային համալիրի մոտակայքում

Հրդեհ «Վալենսիա» հյուրանոցային համալիրի մոտակայքում
Հուլիսի 8-ին, ժամը 14:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Վալենսիա» հյուրանոցային համալիրի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:



Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:



Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան:



Կտրվի լրացուցիչ տեղեկություն: