Չինաստանը ԱՄՆ-ին մեղադրել է հոգեբանական ահաբեկչության մեջ

Չինաստանը ԱՄՆ-ին մեղադրել է հոգեբանական ահաբեկչության մեջ
Չինաստանի Ատեւտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գաո Ֆեն հայտարարել է, որ ամերիկյան սպառնալիքները Չինաստանի եւ միջազգային այլ գործընկերների հասցեին հանդիսանում է հոգեբանական ահաբեկչություն։ Այս մասին հայտնում է TACC լրատվական գործակաությունը։ Գաո Ֆեն նաեւ նշել է, որ այն գործելաոճը, որը որդեգրել է Միացյալ Նահանգները, փաստացի առեւտրային պատերազմ սկսելով, վնասում է նաեւ այն ընկերություններին, որոնք ունեն ամերիկյան կապիտալ։



Նշենք նաեւ, որ Պեկինը հայտարարել է, որ չին-ամերիկյան առեւտրային պատերազմում առաջին կրակոցը չի արձակի, սակայն նաեւ արձակված կրակոցն անպատասխան չի թողնի։