Էս ի՞նչ է կատարվում․․․

Էս ի՞նչ է կատարվում․․․
Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում իր պաշտպանյալի վերաբերյալ տեսանյութ է հրապարակել, որն արվել է հունիսի 19-ին՝ նրան կալանավորելուց առաջ: Փաստաբանը Գրիգորյանին ասում է, որ ձերբակալման ժամկետն ավարտվել է, և նա ազատ է: Կից գրառել է․



##### [Arsen Mkrtchyan](https://www.facebook.com/mkoarsen?hc_ref=ARTRwA8wcoUQkVyuS41RkkY-2c9xAiknhRQXf_WS8fv8BbmvNGIqUXOaO-zi3MPSvMA) is with [Адвокат Арсен Мкртчян](https://www.facebook.com/profile.php?id=100007425454564&hc_ref=ARTRwA8wcoUQkVyuS41RkkY-2c9xAiknhRQXf_WS8fv8BbmvNGIqUXOaO-zi3MPSvMA).



[7 hrs](https://www.facebook.com/mkoarsen/videos/1990475777651509/) ·



Մարդը ազատության մեջ գտնվելով, չի հեռանում դատարանի դահլիճից



**«Արդեն 6 ժամ է դատարանում են, ձերբակալման ժամը լրացել է և դատավորն էլ հայտարարել է, որ ազատ են ու կարող են հանգիստ դուրս գալ այնտեղից Մանվել Գրիգորյանի հետ:**



**Սակայն Մանվել Գրիգորյանը հրաժարվում է՝ ասելով, որ ինքը չի ուզում խոչընդոտել նախաքննությանը»։**



Իրավական կողմը թողնենք մի կողմ, զուտ բարոյական հարթություն վերադառնանք։ Առաջին անգամ եմ լսում, որ մարդուն դատարանից ազատ արձակեն, ինքը ասի՝ չեմ ուզում նախաքննությանը խանգարել և մնում եմ այստեղ։ Նույնն է, որ վանդակը բացես թռչունի առաջ, բայց ինքը գերադասի վանդակը։ Ահա թե ինչ է ասում Մանվել Գրիգորյանը․



**«Մենք առաջինն էս պահին ունենք պատվի խնդիր, որն ինձ, չեմ մանում ով, ինչ ա ուզում ապացուցի, ամենաշատ կարևորը ինձ ա պետք ապացուցել իմ մեղավորության մասին: Ես տասնյակ հազարավոր մարդկանց հրամանատար եմ եղել, տասնյակ հազարավորների հետ ճանապարհ եմ անցել: Չգիտեմ՝ թե էսօր ով ինչքան ա մտածում իմ մասին, բայց ես ցանկանում եմ, որ ինձ ճիշտ պահեմ: Ես իրավունք էլ չունեմ իմ երկրից խռովելու․․․»:**



Նման հայտարարություն անող մարդը "Սրբերի դասը" պիտի անցնի։



Բայց չշտապենք, կարդանք, տեսնենք փաստաբանի ներկայացրած տեսաուղերձին ինչպես են արձագանքում․



[Aleksandr Sirunyan](https://www.facebook.com/advokataleksandr.sirunyan?fref=ufi)



Ո՞ւր հեռանա, բռատ)))))) Դուրս գա, որ խփե՞ն



[Նանե Հ- յան](https://www.facebook.com/kate.ryan.14811?fref=ufi)



Ոնցա փոխել դեմքի արտահայտությունը, , արդեն խելոք, նամուսով,ազնիվի դիմակա հագել



[Knarik Margaryan](https://www.facebook.com/knarikqnarik.margaryan?fref=ufi)



Բա ինչ պիտի անի.....ժողովուրդը տուշոնկա կսարքի



[Lilo Ericyan](https://www.facebook.com/lilo.ericyan?fref=ufi)



Կալանավոր Մանվելը դուրս գա, որ մորթե՞ն․․․



Մարդիկ զարմացած են նաև․



[Meri Simonyan](https://www.facebook.com/marich.simonyan?fref=ufi)



Ինչ խայտառակություն, էս ի՞նչ է կատարվում․․․



Հասմիկ Բաբաջանյան