Մանվել Գրիգորյանի օգնականը՝ իր ղեկավարի արարքների, դրանից տեղյակ լինել-չլինելու և զինվորի հացը գողացողի մասին (տեսանյութ)

Մանվել Գրիգորյանի օգնականը՝ իր ղեկավարի արարքների, դրանից տեղյակ լինել-չլինելու և զինվորի հացը գողացողի մասին (տեսանյութ)
ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի օգնական Մեսրոպ Մանուկյանն այսօր լրագողների հետ զրույցում ասաց, որ իր համար անակնկալ էր այն, ինչ ցուցադրեց ԱԱԾ-ն իր ղեկավարի՝ Մանվել Գրիգորյանի առանձնատանը։ Նա ասաց, որ տեղյակ չի եղել այդ ամենից, և որ շոկի մեջ է, ու դատապարտում է այդ ամենը։



Ըստ Մանուկյանի՝ այդ խտացրած կաթերն անգամ ինքն ու իր ընատնիքի անդամներն են ուղարկել զինվորիներին, բայց ինքը չի իմացել, որ տեղ չի հասել։



**Hraparak.am**-ի հարցին, թե զինվորի հացը գողացող ազգի դավաճա՞ն է, քանզի Շարամազանովն, օրինակ, այդպես որակեց, Մանուկյանը դժվարացավ ուղիղ խոսքով նման գնահատական տալ։ Միայն ասաց, որ իր համար նման մարդը չի տեղավորվում որևէ մարդկային արժեհամակարգի մեջ։



Մանրամասն՝ տեսանյութում։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**