Ինչո՞ւ է վարչապետը մեկնում Մոսկվա

Ինչո՞ւ է վարչապետը մեկնում Մոսկվա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-14-ին պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։ Այցի օրակարգն ու մանրամասները դեռ հայտնի չեն, կհրապարակվեն ավելի ուշ, բայց վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը **Hraparak.am**-ին ասաց, որ նախատեսվում է հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչպես նաև վարչապետը կմասնակցի Մոսկվայում ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիսավոր բացմանը։



Լուրեր են շրջում, որ օրերս Մոսվկայում կայացած ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը հարթ չի անցել, ինչ-ինչ խնդիրներ են առաջացել, որի հետ կապված անհրաժեշտություն է առաջացել, որ Նիկոլ Փաշինյանը մեկնի Ռուսաստան՝ թերևս առաջացած խնդիրները կարգավորելու։ Թե ու՞մ նախաձեռնությամբ է կայանալու այս այցը՝ ՀՀ վարչապետի՞, թե՞ ՌԴ նախագահի, Փաշինյանի խոսնակը դժվարացավ ասել։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**