Չինաստանը հետ է վերադարձրել 4000 փախուստի դիմած հանցագործների

Չինաստանը հետ է վերադարձրել 4000 փախուստի դիմած հանցագործների
Հակակոռուպցիոն Sky Net ծրագրի շրջանակներում չինական իշխանությունները կարողացել են գտնել եւ երկիր վերադարձնել 4000 հանցագործների, որոնք հանցագործների, որոնք փախուստի են դիմել եւ թաքնվել արդարադատությունից տարբեր ժամանակահատվածներում։ Ինչպես հայտնում է RIA Novosti լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է Չինաստանի Կարգապահական հարցերով կենտրոնական կոմիտեն։ Հետ վերադարձված փախստական հանցագործներից 825-ը եղել են նախկին պետական պաշտոնյաներ, որոնց մեջ եղել են նաեւ նախկին բարձրաստիճան պետական եւ կուսակցական գործիչներ։ Ընդ որում 52-ը համարվում են Չինաստանի ամենից շատ հետախուզված հանցագործները, որոնք ներառված են եղել Interpol-ի «կարմիր ցուցակում»։ Նույն հակակոռուպցիոն ծրագրի շրջանակներում վերականգնվել է պետությանը հասցված ավելի քան 1,5 միլիարդ դոլարի վնաս։