Մահացել է խորհրդային կինոռեժիսոր Կիրա Մուրատովան

Մահացել է խորհրդային կինոռեժիսոր Կիրա Մուրատովան
Մահացել է խորհրդային կինոյի դասական, կինոռեժիսոր Կիրա Մուրատովան։ Այս մասին հայտնել է նրա ամուսինը՝ Եվգենի Գոլուբենկոն։ Այս մասին հայտնել է [Buro 24/7](https://www.buro247.ua/culture/cinema/kira-muratova-passed-away.html)-ը։ Կինոռեժիսորը 83 տարեկան էր։ Մահվան հանգամանքների մասին տեղեկություններ այս պահին դեռ չեն հրապարակվում։ Լրագրող, հեռուստապրոդյուսեր Յուրի Մինզյանովը նույնպես հաստատել է Մուրատովայի մահվան լուրն իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառմամբ։ Կիրա Մուրատովան ծնվել է 1934 թվականին։ Ավարտել է հռչակավոր  ВГИК-ը։  Խորհրդային կինոյում առաջին անգամ նա ներկայացել է 1962-ին։ 2012-ին էկրան է բարձրացել նրա վերջին՝ «Հավիտենական վերադարձ» ֆիլմը, որից հետո ռեժիսորը հայտարարել է, որ մեկնում է վաստակած հանգստի։