ԱՄՆ-ն հնարավոր է մասնակցի Սիրիայի հարցով Աստանայում այսօր մեկնարկող բանակցությունների հերթական փուլին

ԱՄՆ-ն հնարավոր է մասնակցի Սիրիայի հարցով Աստանայում այսօր մեկնարկող բանակցությունների հերթական փուլին
Ինչպես արդեն հայտնի է, այսօր մեկնարկում է Սիրիական հակամարտության կարգավորման Աստանայի բանակցությունների հերթական փուլը, որը կտեւի երկու օր: Թվով իններորդ փուլին մասնակցում են բացի երեք երաշխավորնորից, նաեւ ՄԱԿ պատվիրակությունը, Ասադի իշխանության եւ Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչները: Մինչեւ վերջին պահը դեռեւս չի հաստատվել ԱՄՆ մասնակցությունը դիտորդի կարգավիճակով: Ինչպես հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը, բանակցություններին մոտ կանգնած սեփական դիվանագիտական աղբյուրներին հղում տալով, ամենայն հավանականությամբ Միացյալ Նահանգները ներկայացված կլինի բանակցություններում: Հաղորդման մեջ, սակայն հստակեցված չէ այն հանգամանքը, թե ամերիկյան պատվիրակությունը եթե մասնակցի, գալու է Վաշինգտոնից, թե որպես պատվիրակություն հանդես են գալու տեղի ամերիկյան դեսպանատան դիվանագետները: Նշենք, որ պաշտոնական Մոսկվան հույս է հայտնել, որ Վաշինգտոնն այնուամենայնիվ կմասնակցի Աստանայի բանակցությունների իններորդ փուլին: