Նավթը համաշխարհային շուկայում սկսել է էժանանալ

Նավթը համաշխարհային շուկայում սկսել է էժանանալ
Նավթի գները համաշխարհային շուկայում սկսել են նվազել: Այս մասին վկայում են Լոնդոնյան եւ Նյույորքյան բորսաների սակարկությունների տվյալները: Ըստ այդմ, WTI տեսակի թեթեւ նավթի մեկ բարելի գինը հունիսյան ֆյուչերսների համար նվազել է 0,34% եւ կազմում է 70,46 դոլար: Brent տեսակի նավթի համար մեկ բարելի գինը նվազել է 0,54% եւ կազմում է 76,70 ԱՄՆ դոլար: Մասնագետները նշում են, որ նավթային շուկայի գնային տատանումները, բացի զուտ շուկային հատուկ իրողություններից կապված են նաեւ աշխարհաքաղաքական զարգացումների հետ: Այդուհանդերձ կա լավատեսություն, որ մինչեւ հաջորդ տարի նավթի գինը կարող է հասնել մեկ բարելի դիմաց հարյուր դոլարի սանդղակին: