ՌԴ ԱԳ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ

ՌԴ ԱԳ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ
ՌԴ ԱԳ նախարարությունը, կապված Երեւանում բողոքի ցույցերի վերսկսման հետ, հանդես է եկել հայտարարությամբ, որով խորհուրդ է տվել ռուսաստանցիներին զերծ մնալ մարդկանց զանգվածային կուտակման վայրերից:



Այս մասին հայտնում է TACC լրատվական գործակալությունը: Հայտարարության մեջ նաեւ փաստվել է, որ բողոքի այս ցույցերը եւս կրում են խաղաղ բնույթ: Նշենք, որ ՌԴ ԱԳ նախարարությունը արդեն մի քանի համանման հայտարարություններով է հանդես եկել իր Ճգնաժամային կառավարման կենտրոնի թվիթերյան էջի միջոցով: