Ռեկորդային թվով մարդիկ են դուրս եկել փողոց. Մոդեստ Կոլերով

Ռեկորդային թվով մարդիկ են դուրս եկել փողոց. Մոդեստ Կոլերով
Ռուսական REGNUM լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը գտնում է, որ Հայաստանում փողոցային բողոքի ցույցերին դուրս եկած մասնակիցների թիվը ռեկորդային է եւ ամեն գործիչ չէ, որ կարող է այդքան մարդ հանել փողոց:



«Դա լուրջ եւ պատասխանատու պետական գործչի արարք էր: Ճիշտ քայլ, քանի որ նման քանակի մարդ հանել փողոց`ժողովրդական բողոքի ցույցի, ամեն մարդ չէ, որ կարող է անել: Դա հայաստանի համար ռեկորդ է: Ես հիշում եմ 80-ական թթ: Կարող եմ ասել, որ այսքան մարդ այն ժամանակ էր դուրս եկել փողոց եւ հիմա ընդդեմ Սերժ Սարգսյանի», — РУСАРМИНФО-ի հետ զրույցում ասել է Մոդեստ Կոլերովը, մեկնաբանելով Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը: Նա նաեւ ասել է, որ Սերժ Սարգսյանը տեսել է մարդկանց թիվը, հասկացել, որ կորցրել է լեգիտիմությունը եւ որոշել հրաժարական տալ: