Ամենայն հավանականությամբ` բանակն ու ոստիկանությունը մերժել են Սերժ Սարգսյանին. Բորիս Նադեժդին

Ամենայն հավանականությամբ` բանակն ու ոստիկանությունը մերժել են Սերժ Սարգսյանին. Բորիս Նադեժդին
Ռեգիոնալ նախագծերի ռուսական ինստիտուտի տնօրեն, Պետդումայի նախկին պատգամավոր Բորիս Նադեժդինը կարծում է, որ բանակն ու ոստիկանությունը մերժել են Սերժ Սարգսյանին ուժ կիրառելու հրամանը կատարել, ինչով պայմանավորված էլ նա որոշել է հրաժարական տալ: РУСАРМИНФО-ին տված մեկնաբանության մեջ նա մասնավորապես ասել է. «Սերժ Սարգսյանը, ով տասը տարի իշխանության ղեկին էր, բավական փորձառու գործիչ էր: Ես ինքս կարծում էի, որ կկարողանա չեզոքացնել փողոցային պայքարը: Սակայն ամենայն հավանականությամբ ցույցերի դինամիկան այնտեղ այնքան հզոր է եղել, որ նույնիսկ բանակն ու ոստիկանությունը մերժել են ուժ կիրառել ցուցարարների դեմ, ինչից հետո էլ Սերժ Սարգսյանը որոշել է հրաժարական տալ», — ասել է Նադեժդինը, նկատելով, որ ամեն դեպքում հրաժարականն անակնկալ էր ռուսական միջավայրում շատերի համար: Ռուս փորձագետը նաեւ փաստում է, որ ստեղծված վիճակում հատկապես աճում է նախագահ Արմեն Սարգսյանի դերակատարությունը: Բորիս Նադեժդինը նաեւ կիսվել է Հայաստան իր վերջին այցի տպավորություններով, ասելով, որ ճիշտ է ժողովուրդն ապրում է աղքատ, սակայն ժողովրդի մոտ կա ազգային բարձր ոգի եւ անհավական է, որ հայկական բանակը կամ հատուկ ծառայությունները կկրակեին ժողովրդի վրա: