Գյուղացիները փակել են Հյուսիս-հարավ ավտոմայրուղին (տեսանյութ)

Գյուղացիները փակել են Հյուսիս-հարավ ավտոմայրուղին (տեսանյութ)
Քիչ առաջ երթի ընթացքում ՔՊ անդամ Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ գյուղացիները փակել են Հյուսիս-հարավ ավտոմայրուղին՝ ի աջակցություն իրենց։ Նա նաև նշեց, որ թեպետ ոստիկանները փորձում են բացել ճանապարհը, սակայն նրանց չի հաջողվում։ Պապիկյանը հավելեց նաև, որ հեղափոխությունը անխուսափելի է։



Այնուհետև Փաշինյանը ևս հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ վարդենիսցիները գործադուլ են սկսել և միանում են պայքարին։



Նա անդրադարձավ նաև բերման ենթարկվածներին՝ կոչ անելով նրանց խուճապի չմատնվել, ապա փոխանցեց ՔՊ անդամ Արայիկ Հարությունյանի հեռախոսահամարը՝ նշելով, որ բերման ենթարկվածների մասով ինֆորմացիան վերահսկում է նա։