Ցուցարարները շրջափակեցին նախարարությունների շենքը․ ելումուտը փակ է (տեսանյութ)

Ցուցարարները շրջափակեցին նախարարությունների շենքը․ ելումուտը փակ է (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը իր թիմակիցների հետ քիչ առաջ շրջափակեց կառավարական երրորդ մասնաշենքը, որտեղ տեղակայված են մի շարք նախարարություններ։ Ոստիկանները շենքի դիմաց կենդանի պատ են կազմել։ Սակայն այս հանգամանքը չխանգարեց ցուցարարներին շրջափակել մասնաշենքը՝ ուղիղ ոստիկանական ուժերի դիմացից, որպեսզի թույլ չտան նախարարության աշխատակիցներին շենք մուտք գործել։



Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սա ոչ միայն Սերժ Սարգսյանի դեմ ուղղված քայլ է, այլև նախարարությունների աշխատակիցների, քանի որ նրանք չեն բարձրաձայնում փտած համակարգի մասին։



Փաշինյանը հայտարարեց նաև, որ իր տեղեկություններով՝ այսօր կառավարության նիստը, որը վարելու է ադեն վարչապետ Սերժ Սարգսյանը, վարելու է ոչ թե սովորաբար տեղի ունեցող 11։00-ին, այլ՝ 17։00-ին։



Ի դեպ, կառավարության կայքում, որտեղ մշտապես տեղադրվում էր նիստի անցկացման ժամանակացույցը, այս անգամ բացակայում է։