Մայք Պոմպեոն հայտարարել է Ռուսաստանի հետ «փափուկ քաղաքականության» շրջանի ավարտի մասին

Մայք Պոմպեոն հայտարարել է Ռուսաստանի հետ «փափուկ քաղաքականության» շրջանի ավարտի մասին
ԱՄՆ Պետքարտուղարի պաշտոնի թեկնածու Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ավարտվել է Ռուսաստանի հետ «փափուկ քաղաքականության» ժամանակաշրջանը: Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը: «Ռուսաստանը շարունակում է գործել ագրեսիվ կերպով: Այդ քաղաքականությունը հաջողությամբ է պսակվել նաեւ այն պատճառով, որ տարիներ շարունակ վերջինիս հանդեպ փափուկ քաղաքականություն է վարվել: Հիմա արդեն այդպես չի լինի: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործողությունների գինը կլինի շատ թանկ»,- ասել է Պոմպեոն` Կոնգրեսի հետ հանդիպման ժամանակ:



Նա նաեւ ասել է, որ Սպիտակ տան վարչակազմի ներկայիս քաղաքականությունը Մոսկվայի հանդեպ ապացուցում է, որ Ռուսաստանը հանդիսանում է սպառնալիք ԱՄՆ ազգային անվտանգության համար: Սրանով հանդերձ ԱՄՆ ապագա Պետքարտուղարը նշել է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում դիվանագիտական ջանքերը պետք է շարունակվեն: