Հրաձգություն YouTube-ի շտաբ-բնակարանում

Հրաձգություն YouTube-ի շտաբ-բնակարանում
YouTube համաշխարհային ցանցի աշխատակիցներից մեկը իր թիվթերյան էջում գրել էր, որ Կալիֆորնիայում գտնվող ընկերության կենտրոնական գրասենյակում հրաձգություն էր տեղի ունեցել: «Անհայտ անձը կրակոցներ է արձակել YouTube-ի կենտրոնակայանում: Ես իմ աշխատանքային սեղանի մոտ գտնվող պատուհանից տեսա էե ինչպես են մարդիկ վազվզում: Բարիկադավորվեցի գործընկերներիս հետ», — գրել է ցանցի աշխատակից Վադիմ Լավրուսիկը:Ավելի ուշ հայտնի է դարձել, որ կրակոցներ արձակողը եղել է կին: NBC Los Angeles-ի հաղորդմամբ, նրան վնասազերծել են. զոհվել է իրավապահների հետ փոխհրաձգության ընթացքում: ABC-ն էլ հաղորդում է, որ կրակոցների հետեւանքով տուժել է չորսից հինգ մարդ: