«Հրապարակ»․ Վանաձորում եղանակը Փաշինյանենց դեմ էր

«Հրապարակ»․ Վանաձորում եղանակը Փաշինյանենց դեմ էր
Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը քայլարշավի 4-րդ օրը հանգրվանել են Վանաձորի մի կիսակառույց շինությունում․ այդ մասին Փաշինյանն ուղիղ միացմամբ տեղեկացրել է Ֆեյսբուքի իր էջում։ Ասել է, որ Վանաձորում ձյուն է տեղում, իրենք հանգրվանել են կիսակառույցի երկրորդ հարկում, պատուհանները ծածկել են պոլիէթիլենով եւ վառարան են վառել։



«Չգիտենք, թե ումն է տարածքը, բայց կարծում ենք, որ նա մեզ չի վտարի, քանի որ մինչ վաղը պատրաստվում ենք այստեղ մնալ, կարծում ենք, որ սա հանրապետականների տարածքը չէ»,- ասել է Փաշինյանը։ Նա նաեւ ցույց է տվել, որ Վանաձորի բնակիչներն իրենց սննդամթերք են բերել։