150 դելֆին է ափ նետվել Ավստրալիայում

150 դելֆին է ափ նետվել Ավստրալիայում
Ավստրալիայում ափ է նետվել 150 Globicephala macrorhynchus տեսակի կամ կարճալողակավոր գրինդա դելֆին: Այս մասին հայտնում է The Sydney Morning Herald-ը: Հաղորդվում է, որ կամավորներին հաջողվել է փրկել միայն վեց կենդանու: Նշվում է, որ կենդանիներից մեկը օվկիանոս վերադառնալուց հետո կրկին իրեն ափ է նետել եւ ստիպված են եղել նրան քնեցնել:



Ավստրալիայի բնապահպանական ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով բնակչությանը տեղեկացնել դելֆինների կամ կետերի ափ ինքնանետման բոլոր դեպքերի մասին:



Միաժամանակ նաեւ զգուշացվել է, որ հնարավոր է ափամերձ շրջանում շնաձկների ակտիվացում լինի, քանի որ սատկած կենդանիների լեշերը կարող են գրավել շնաձկների ուշադրությունը: