ԱՄՆ նախագահի նոր խորհրդականը Սպիտակ տանը զտումներ կիրականացնի

ԱՄՆ նախագահի նոր խորհրդականը Սպիտակ տանը զտումներ կիրականացնի
ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդական Ջոն Բոլթոնը զտումներ կիրականացնի Սպիտակ տան աշխատակազմում եւ տասնյակ աշխատակիցների կազատի, որոնք լոյալ չեն նախագահ Թրամփի հանդեպ: Այս մասին հայտնում է Foreign Policy-ն՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրների փոխանցած տեղեկությունները:



Նշվում է, որ ցնցումներ են սպասվում նաեւ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում: Առաջին հերթին հարվածի տակ հայտնվելու են այն աշխատակիցները, ովքեր Սպիտակ տանը պաշտոնավարել են Բարաք Օբամայի նախագահության շրջանում: Աշխատանքից ազատում սպառնում է նաեւ Հերբերտ Մաքմաստերի բերած կադրերին: