«Հրապարակ»․ Խնդրում եմ բամբասանքներին եւ խոսակցություններին տեղիք մի տվեք․ Վահրամ Բաղդասարյան

«Խնդրում եմ բամբասանքներին եւ խոսակցություններին տեղիք մի տվեք»,- խուսանավեց նա: Իսկ հնարավոր համարո՞ւմ եք ֆորսմաժորը` ապրիլի 9-17-ն ընկած «անցումային» շրջանում, ընդդիմադիրների արմատական թեւը լրջորեն է պատրաստվում այդ շաբաթվան։ «Կապրենք` կտեսնենք։ Չեմ կարծում, որ որեւէ լուրջ բան լինի»: Կարծում եք՝ Սեֆիլյանի 10․5 տարվա չհիմնավորված դատավճիռը «կօգնի՞», որ «լուրջ բան» չլինի: «Վճիռների հարցով դիմեք իրավապահներին»:
Ի դեպ, ոմանք գտնում են, որ հնարավոր է ընդդիմադիրները կրիտիկական մասսա չունենան, սակայն կարող են գնալ արմատական քայլերի` ՊՊԾ-ի գրավման պես, ինչի մասին Սերժ Սարգսյանը, ապա Դուք եւս վերջերս ակնարկեցիք։ Ի՞նչ եք անելու այդ ժամանակ։ «Յուրաքանչյուրն ընդվզելու իրավունք ունի, բայց` քաղաքական գործընթացների եւ թույլատրելիության շրջանակներում։ Մնացյալը կյանքը ցույց կտա»:
Կարծիքներ