Հայաստանի հանրային վայրերում օդի աղտոտվածության մակարդակը վտանգավոր է

Հայաստանի հանրային վայրերում օդի աղտոտվածության մակարդակը վտանգավոր է
Սպառողների ազգային ասոցացիան տեղեկացնում է, որ 2017 թ. նոյեմբերին Հայաստանի մայրաքաղաք Երևանում անցկացվել է օդի որակի մոնիթորինգային ուսումնասիրություն։ Հետազատությանը ընդգրվել են 30 ռեստորան, սրճարան և բար, որոնցից 5-ում ծխելը 100 տոկոսով արգելված է, 12-ում առկա են ծխողների և չծխողների համար հատկացված սրահներ, իսկ 13-ում ծխելը թույլատրվում է ողջ տարածքում:



Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ծխելը արգելելու պայմաններում օդի որակը մնում է շատ ցածր և մշտական «միջին»-ի միջակայքում: Մյուս կողմից, այն վայրերում, որտեղ ծխելը թույլատրվում է ամեն տեղ, օդի որակը հիմնականում «վտանգավոր»-ի միջակայքում է, իսկ ծխելու համար սահմանված տարածքներում օդի որակը «վտանգավոր» է և հասնում է ավելի քան 3700 µգ/մ3-ի:



Մոնիթորինգային ուսումնասիրության արդյունքներից պարզ է դարձել, որ չծխելը դեռ չի ապահովագրում մարդկանց ծխախոտային ծխի բավականին լուրջ հետևանքներից. մոտակայքում ծխող մարդը կարող է առողջական լուրջ խնդիրների պատճառ հանդիսանալ:



2018 թվականի հունվարի 24-ին ՀՀ առողջապահության նախարարությունը քննարկման է ներկայացրել «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծը, որի նպատակն է կանխարգելել ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտի փոխարինիչների օգտագործումը, նպաստել ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտի փոխարինիչների օգտագործման դադարեցմանը և բնակչությանը պաշտպանել երկրորդային ծխի ազդեցությունից առաջացող բացասական հետևանքներից: