Ուկրաինայում վհուկների որս է սկսվել

Ուկրաինայում վհուկների որս է սկսվել
Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն ծրագրել է ահաբեկչական գործողություն իրականացնել Ուկրաինայի խորհրդարանի պատերից ներս, «Ուկրաինսկայա պրավդայի» տեղեկացմամբ` հայտարարել է գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն



«Քննությունն անժխտելի ապացույցներ ունի այն մասին, որ Նադեժդա Սավչենկոն անձամբ է ծրագրել, հավաքագրել և ցուցումներ տվել` ինչպես իրականացնել ահաբեկչությունը Ռադայի պատերից ներս` մարտական նռնակներով ոչնչացնելով երկու օթյակները: Ծրագրվել է ականանետներով փլուզել Գերագույն ռադայի շենքի գմբեթը, և ինքնաձիգների գրծադրմամբ` սպանել ողջ մնացածներին»,- ասել է Լուցենկոն:



«Ինտերֆաքսի» փոխանցմամբ` Լուցենկոն Գերագույն ռադայից թույլտվություն է պահանջել Սավչենկոյին ձերբակալելու և պատասխանատվության ենթարկելու համար:



Ավելի վաղ Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն գլխավոր դատախազին և Գերագույն ռադայի խոսնակ Պարուբիին մեդղադրել էր Մայդանի մասնակիցների վրա կրակ բացելու հրաման տալու մեջ: