Ալեքսանդր Նավալնին ԿԸՀ նախագահի հետ հանդիպման կուղարկի իր իրավաբաններին

Ալեքսանդր Նավալնին ԿԸՀ նախագահի հետ հանդիպման կուղարկի իր իրավաբաններին
ՌԴ ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան կհանդիպի ՌԴ նախագահի ընտրություններին մասնակցելու մերժում ստացած Ալեքսանդր Նավալնու թիմի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է РБК-ն` հղում կատարելով ԿԸՀ և ընդդիմադիր գործչի շտաբի մամլո ծառայություններին:



«Պամֆիլովան Նավալնուն և նրա գործընկերներին հրավիրել է հանդիպման: Նրանք հաստատել են, որ կներկայանան այդ հանդիպմանը»,- հայտնում է ԿԸՀ-ն: Ընդդիմադիր ճամբարից հայտնել են, որ հանդիպումը նշանակված է մարտի 15-ին, ժամը 16-ին, սակայն Նավալնին հանդիպմանը չի գա: Նրա փոխարեն հանդիպմանը կմասնակցեն շտաբի իրավաբանները:



Նշենք, որ օրերս Ալեքսանդր Նավալնին ԿԸՀ-ին մեղադրել էր ՌԴ նախագահական ընտրություններում «մեծ խաբեություն» նախապատրաստելու մեջ: Նրա խոսքով` «ԿԸՀ աշխատակիցները, ներառյալ հանձնաժողովի նախագահ Պամֆիլովան մի քանի միլիոն ձայն կնետեն հրապարակ, որպեսզի ցույց տան ընտրողների` Պուտինին վայել մասնակցություն»:



Նավալնու այս հայտարարությունից հետո Պամֆիլովան նրան առաջարկել է հանդիպել, ինչին ի պատասխան Նավալնին իր բլոգում պատմել էր Կալինինգրադի իր շտաբում անցկացված խուզարկության մասին, որի ժամանակ այնտեղ քվեաթերթիկներ են հայտնաբերել:



2017թ. դեկտեմբերի վերջին Գերագույն դատարանը մերժել էր Նավալնու բողոքն ընդդեմ ԿԸՀ-ի` ՌԴ նախագահի ընտրություններում իր թեկնածությունը չգրանցելու համար: Դատարանը հաստատել էր, որ Նավալնին չի կարող մասնակցել ընտրություններին` դատվածության չմարված ժամկետ ունենալու պատճառով: Ընդ որում ԿԸՀ-ն հայտարարել էր, որ թեկնածությունն առաջադրելու Նավալնու փաստաթղթերը կարգին են: