Ինքնաթիռը թռիչքի պահին «ազատվել է» թանկարժեք բեռից

Ինքնաթիռը թռիչքի պահին «ազատվել է» թանկարժեք բեռից
Յակուտսկում թռիչքի պահին պոկվել է Ан-12 ինքնաթիռի բեռնատար հատվածի դուռը, ինչից հետո դուրս են թափվել ոսկու ձուլակտորներ: Թռիչքուղուց մարտի 15-ին լուսանկար է հրապարակել Telegram-112 ալիքը:



Ինչպես ТАСС-ին հայտնել են օդանավակայանի մամլո ծառայությունից, «Նիմբուս» ավիաընկերության բեռնատար օդանավի թռիչքի ժամանակ տեղից դուրս է թռել բեռնատար հատվածի ձախ դուռը: Դրանից հետո անձնակազմը որոշել է վայրէջք կատարել: Վայրէջքն անցել է առանց միջադեպերի, Յակուտսկից 12 կմ հեռավորության վրա գտնվող Մագան բնակավայրում:



112 ալիքի տվյալներով` ինքնաթիռում եղել է 10 տոնա ոսկու և պլատինի ձուլակտոր, որոնց մեծ մասը թփվել է թռիչքուղու վրա: YakutiaMedia-ի տվյալներով, ինքնաթիռում, հավանական է, նաև ադամանդ է եղել:



Այս պահին օդանավակայանի թռիչքային հատվածը շրջապատված է: Նշվում է, որ օդանավը թռիչքից առաջ ստուգել են հենց անձնակազմի տեխնիկները, որոնք ստորագրել են թռիչքի պատրաստության բոլոր փաստաթղթերը: