Իտալիայի նախագահը կարող է կայուն կառավարություն ձևավորել. Եվրահանձնաժողով

Իտալիայի նախագահը կարող է կայուն կառավարություն ձևավորել. Եվրահանձնաժողով
Եվրահանձնաժողովը համարում է, որ Իտալիայի նախագահ Սերջո մատտարելան կարող է կայուն կառավարություն ձևավորել կիրակի տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով: Այս մասին հայտարարել է ԵՀ պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտաս Սխինասը:



«Որքանով մենք հասկանում ենք, ընտրությունների պաշտոնական արդյունքները կհաղորդվեն ավելի ուշ, սակայն մենք հավատում ենք, որ նախագահ Մատտարելլան կարող է կայուն կառավարություն ձևավորել: Այս պահին Իտալիայում կա կառավարություն Պաոլո Ջենտիլոնիի գլխավորությամբ, որի հետ մենք սերտ համգործակցում ենք»,- լրագրողների հետ զրույցում ասել է Սխինասը:



Նշենք, որ խորհրդարանական ընտրությունները Իտալիայում տեղի են ունեցել կիրակի: 90 տոկոս ձայների մշակմամբ` խորհրդարանի երկու պալատներում էլ մեծամասնություն է կազմել իշխող աջ ցենտրիստների կոալիցիան: Անսպասելի հաջողություն է գրանցել ընդդիմադիր «5 ուժերի շարժումը»:



Իտալիայի սահմանադրությամբ` երկրի նախագահը, հաշվի առնելով ընտրությունների արդյունքները կարող է որոշել թե ում հանձնարարել ապագա կառավարության ձևավորումը: Նախագահն իրավունք ունի խորհրդակցություն հրավիրել խորհրդարան անցած բոլոր ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչից հետո հայտարարել իր որոշման մասին` նրանցից մեկին օժտելով կառավարություն ձևավորելու իրավասությամբ: