ՆԱՏՕ-ում Մոսկվայի խաղաղության կոնֆերանսը կառուցողական հարթակ չեն համարում

ՆԱՏՕ-ում Մոսկվայի խաղաղության կոնֆերանսը կառուցողական հարթակ չեն համարում
ՆԱՏՕ-ն ապրիլի 4-5-ը տեղի ունենալիք Մոսկվայի խաղաղության կոնֆերանսը երկխոսության համար կառուցողական հարթակ չի համարում, РИА Новости-ի հետ զրույցում ասել է հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչը:



Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը հայտարարել էր, որ միջազգային խաղաղության հարցերով Մոսկվայի համաժողովին կմասնակցի առնվազն 34 պաշտպանության նախարար, իսկ միջազգային բանակային խաղերին` 35 երկիր:



«Մենք Մոսկվայի խաղաղության կոնֆերանսին մասնակցելու հրավեր ստացել ենք, բայց մենք այն երկխոսության համար կառուցողական հարթակ չենք համարում»,- ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը:



Վերջինիս խոսքով` ՆԱՏՕ-ն հակված է Ռուսաստանի հետ երկխոսությանը, որպեսզի հայտարարի դիրքորոշումների մասին, նվազեցնի ռիսկերը և մեծացնի թափանցիկությունը:



«ՆԱՏՕ-ն ձգտում է կառուցողական հարաբերությունների: Անցյալ տարի մենք Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի 3 հանդիպում ենք անցկացրել, իսկ ներկա պահին ծրագրում ենք 4-րդ հանդիպումը»,- նշել է գործակալության զրուցակիցը: