Վայոց ձորի մարզում 5 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել

Վայոց ձորի մարզում 5 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել
Այսօր, ժամը 17:02-ին՝ ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.730 և արևմտյան երկայնության 45.110 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Նախիջևան սահմանային գոտի, Ելփին գյուղից 8 կմ հարավ), օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ:



Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ:



Երկրաշարժը զգացվել է Չիվա և Ելփին գյուղերում՝ 3-4 բալ, իսկ Եղեգնաձոր քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ: