Աստղագուշակ` փետրվարի 26-ի համար

Աստղագուշակ` փետրվարի 26-ի համար
**Խոյ**. Եթե օրվա ընթացքում առաջ եկած խնդիրներին մոտենաք կերատիվությամբ եւ անշտապ, ապա կարճ ժամանակում կկարողանաք բավական շատ բան հասցնել կատարել եւ նույնիսկ ժամանակ էլ կմնա երեկոյան հանգիստը մաքուր օդում վայելելու համար: Չստացված գործերի մասով, մի մտահոգվեք, կգա նաեւ դրանք իրականացման ժամանակը:



**Ցուլ**. Նոր ծանոթների հետ շփումներում պահպանեք զգուշավորություն: Դուք կարող եք անպարկեշտ մարդկանց բերեք ձեր շրջապատ եւ հայտնվեք լուրջ խնդիրների առաջ: Այլոց առաջ անկեղծանալուց առաջ լավ մտածեցեք: Սիրելի մարդու հետ վիճել պետք չէ:



**Երկվորյակ**. Ուշադիր եղեք, թե ինչ եք խոսում այսօր, քանի որ շատ բաներ կարող եք ակամա բարձրաձայն ասել ու փչացնել ամեն բան: Ավելորդ շաղակրատությունը այսօր ձեր թիվ մեկ թշնամին կլինի: Այսօր ցանկալի է, որ ավելի շատ լինեք լսողի, քան` խոսողի դերում:



**Խեցգետին**.Եթե ինչ որ բան չի ստացվի, ապա կարիք չկա տխրելու: Փորձեք խնդրին այլ կողմից մոտենալ: Մի քանի ուղղություններով հաջողության հասնելու հույս չունենաք: Այսօր օգտակար կլինեն ֆիզիկական վարժությունները, նյարդային լարվածությունը թուլացնելու համար:



**Առյուծ**. Այսօր բացասական միտումների ազդեցություն կլինի, սակայն շրջադարձային փոփոխությունների չի հանգեցնի: Հնարավոր է հին պարտքերի մասին ձեզ հիշեցնեն: Օրը հարմար է նոր ծանոթությունների համար, որոնք սակայն երբեք չեն վերաճի լուրջ սիրո: Ուշադիր եղեք սեփական ֆինանսների հանդեպ:



**Կույս**. Որեւէ տհաճ կամ կազուսային իրավիճակներ չպետք է լինեն այսօր: Բարենպաստ ժամանակ է շրջապատն ընդլայնելու համար: Պարտքեր վերցնելուց խուսափեք: Պարտք տալուց էլ սահմանափակվեք ոչ մեծ գումարներ տրամադրելով:



**Կշեռք**. Օրը բարենպաստ չէ նշանի այն ներկայացուցիչների համար, ովքեր այսօր վճռականորեն տրամադրվել են ողջ մարդկության հետ հարաբերություններ պարզել ու հակադրվել ընդհանուր հոսքին: Ձեզ կպակասի ճշմարտության գիտակցումը: Ավելի լավ է զբաղվեք այն ամենով, ինչը կներշնչի ձեզ ու կբորբոքի երեւակայությունը: Նոր մարդը ձեր շրջապատում կարող է ճակատագրական դերակատարություն ունենալ ձեր կյանքի հետագա ընթացքի վրա:



**Կարիճ**. Բարդ գործեր ձեռնարկելն այսօր ցանկալի չէ: Սակայն նաեւ պետք չէ օրը պարապուրդի մատնել: Կարեւորը հավասարակշռությունը պահպանելն է երկու բեւեռների միջեւ: Այսօր ամեն դեպքում կարիք կզգաք շրջապատի մարդկանց կարծիքն ուսումնասիրելու, հետագա քայլերը պլանավորելու համար:



**Աղեղնավոր**. Վեհ զգացմունքների հարցում օրը կարող է տհաճ անակնկալներ մատուցել: Հարազատներին հնարավորինս շատ ժամանակ եւ հոգատարություն հատկացրեք:Հնարավոր է նրանց վիրավորեք ու ասպարեզ գան հին վիրավորանքներն ու հավակնությունները:



**Այծեղջյուր**. Օրը արգասաբեր է, թեեւ ինքներդ կմտածեք, որ չարչարանքի եւ արդյունքի համեմատությունը բացասական է: Ավելին քան կարող եք տանել, պարտականություններ մի ստանձնեք: Փորձեք անել այն, ինչն այսօր նյարդային ցնցումներ ձեզ չեն պատճառի:



**Ջրհոս**. Լավ տրամադրությունն ու հոգեկան հավասարակշռությունը կլինեն ձեր ուղեկիցները: Օրը հարմար է ապագայի համար պլաններ կազմելու համար: Կարելի է նաեւ փոքր գնումներ կատարել: Երեկոյան կարող եք ժամերն անցկացնել լավ ֆիլմ նայելով կամ գիրք կարդալով:



**Ձկներ.** Այն ամենը, ինչը կապ ունի սիրային հարաբերությունների հետ, այսօր կլինի իդեալական, ինչը չի կարելի ասել գործնական հարաբերությունների մասին: Այստեղ ոչ թե բացասական միտումներ կան, այլ պարզապես պարապություն, ձեռնթափ վիճակ ու ձեր ալարկոտությունը: Ամեն դեպքում հիշեք, որ սերը ավելի սոլիդ է ապահովված միջավայրում: