Ավագանու նիստից հետո Մարտին Վարդազարյանին տեղափոխեցին հիվանդանոց

Ավագանու նիստից հետո Մարտին Վարդազարյանին տեղափոխեցին հիվանդանոց
Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո «Հանրապետական» խմբակցության անդամ Մարտին Վարդազարյանին շտապօգնության աշխատակիցները տեղափոխեցին Բժշկական կենտրոն։



Ավագանու ՀՀԿ-ական անդամների պնդմամբ՝ Վարդազարյանի ինքնազգացողությունը վատացել է «Երկիր Ծիրանիի» անդամների կողմից դահլիճ բերված կոյուղաջրերի հոտից:



Հիշեցնենք, որ ավելի վաղ Վարդազարյանը նեղսրտել էր լրագրողների հարցերից՝ պնդելով, թե ինքը չի տեսել, ինչպես են ՀՀԿ-ական տղամարդ ավագանիները ծեծի ենթարկում «Երկիր Ծիրանիի» անդամ Մարիա Խաչատրյանին:



Հիշեցնենք նաեւ, որ այսօր «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը տարայով կոյուղաջուր էր բերել ավագանու նիստին, քանի որ, ըստ նրա, բնակիչները ապրում են այդ հոտի ներքո։ Նա փորձեց տարայով կոյուղաջուրը հասցնել Տարոն Մարգարյանին, սակայն ՀՀԿ-ականները թույլ չտվեցին ու սկսվեց ծեծկռտուք։