Քաղաքապետարանում ծեծկռտուքից հետո նիստը վերսկսվեց

Քաղաքապետարանում ծեծկռտուքից հետո նիստը վերսկսվեց
Քիչ առաջ Երեւանի քաղաքապետարանում հայտնի ծեծկռտուքից հետո վերսկսվեց նիստը։ Նիստը սկսվելուն պես ՀՀԿ խմբակցության ավագանու անդամներից մեկը խնդրեց Տարոն Մարգարյանին թույլատրել շտապ օգնության աշխատակիցները ներկա լինեն նիստին։



Նշենք, որ քաղաքապետարանում բուժաշխատողներ ու մեծ թվով ոստիկաններ կան։ Վերջիններս նիստերի դռան մոտ սպասում են նիստի ավարտին, որից հետո, հավանաբար, քննչական գործողություններ կիրականացնեն:



Նիստի վերսկսվելուն պես ելոււյթ ունեցավ ավագանու «Ելք» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը: Նա ներողություն խնդրեց քաղաքացիներից՝ նշելով, որ փոխանակ նրանց խնդիրներն այստեղ բարձրացվեն, նիստերը տապալվում են. «Այն ինչ եղավ այսօր, ոչ մի լավ բանի չի հանգեցնի, ոչ էլ նրանց համար, ովքեր հեղինակել էին դա: Դա շոու էր, որը չափ ու սահմաններից դուրս էր»: