Մարինա Խաչատրյանին ծեծի ենթարկելու տեսանյութը

Մարինա Խաչատրյանին ծեծի ենթարկելու տեսանյութը
Երեւանի քաղաքապետարանի «Երկիր Ծիրանի» խմբակցության ավագանու անդամների եւ մի շարք ՀՀԿ-ականների միջեւ ծեծկռտուք տեղի ունեցավ։



Ինչպես արդեն տեղեկացրել ենք ԵԾ-ի ավագանու անդամ Մարինա Խաչատրյանը փորձեց Նուբարաշեն համայքից բերված կոյուղաջուրը ցույց տալ ավագանու անդամներին, որպեսզի նրանք եւս զգան այն հոտը, որը զգում են բնակիչները։



ՀՀԿ-ականները թույլ չտվեցին կոյուղաջուրը առաջ տանել, այն թափվեց եւ սկսվեց ծեծկռտուք։



**Hraparak.am**-ը ներկայացնում է տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես են Մարինա Խաչատրյանը եւ ՀՀԿ-ական Էդմոնդ Կիրակոսյանը ապտակում միմյանց։ Այնուհետեև ՀՀԿ-ականները քաշում էին Մարինա Խաչատրյանի մազերից, բռնության ենթարկում նրան։