Զարուհի Փոստանջյանի հայտնի ցուցապաստառում այսօրվա իշխանավորներն են․ մեկնաբանում է Փոստանջյանը (տեսանյութ)

Զարուհի Փոստանջյանի հայտնի ցուցապաստառում այսօրվա իշխանավորներն են․ մեկնաբանում է Փոստանջյանը (տեսանյութ)
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը, ինչպես հայտնի է, այս օրերին շրջում է մարզից մարզ, համայնքից համայնք՝ ավետելով մարդկանց իշխանության տապալման, համահայկական մեծ ընդվզման մասին։ Քարոզչության ընթացքում ԵԾ-ականներից անպակաս է իրենց հայտնի ցուցապաստառը՝ «Ընդվզիր, մերժիր սատանայի բանաձեւը» եւ «Դժոխքի երաժշտություն Հայաստանում» գրություններով։



Զարուհի Փոստանջյանը **Hraparak.am**-ի հետ զրույցում մեկնաբանեց ցուցապաստառը։



«Սա Հիերոնիմոս Բոսխի հանրահայտ նկարներից է եւ այն նկարվել է շուրջ 500 տարի առաջ: Սա մի մեծ նկարի երրորդ մասն է, եւ մենք վերցրել ենք նաեւ գլխավոր մասերից մեկը՝ ականջը կտրած մասը, որ կտրում են ականջը եւ նաեւ այն կարեւոր պատկերները, որոնք այսօր իրականության մեջ գոյություն ունեն մեր մոտ եւ փորձում ենք այս պաստառի միջոցով հանրությանը փոխանցել եւ մտահոգությունը, եւ այն ինչ կա, որ հանրությունը իր մոտի զգայարանը աշխատացնի»,- նշեց Զարուհի Փոստանջյանը։



Ըստ ընդդիմադիր տիկնոջ՝ քարոզչության ընթացքում նկարում եղած պատկերները քաղաքացիները նմանեցնում են իշխանության գլխին կանգնածներին․ «Բազկաթոռին նստած մարդը, մարդ է, հրեշ է, սատանա է, ով է, համենայնդեպս նա կուլ է տալիս մարդկանց։ Երբ Գյումրիում էինք, ասացի՝ ո՞ւմ եք տեսնում այդ բազկաթոռի նման, մեկն ասաց՝ Սերժիգն է, դա կարող ենք պայմանական ասել, ով կանգնած է այսօրվա սատանայի բանաձեւի բուրգի գլխում, նա է, որ մեզ կուլ է տալիս»։



**Աննա Պապիկյան**