Fobes-ն առաջին անգամ հրապարակել է կրիպտոարժույթով միլիարդատերերի վարկանիշը

Fobes-ն առաջին անգամ հրապարակել է կրիպտոարժույթով միլիարդատերերի վարկանիշը
Forbes ամսագիրը առաջին անգամ հրապարակել է կրիպտոարժույթով ամենահարուստ մարդկանց վարկանիշը:



Վարկանշային ցուցակում ընդգրկված է ընդամենը 19 անուն: Իր տարածմամբ միայն բիտկոինին զիջող Ethereum կրիպտոարժույթի հեղինակ,  ծնունդով ռուսաստանցի Վիտալիկ Բուտերինը զբաղեցնում է միայն 17-րդ հորիզոնականը՝ 81 միլիարդ կարողությամբ, որը համազոր է 400-500 միլիոն դոլարի:



Forbes-ի նոր վարկանիշային ցուցակը գլխավորում է Քրիս Լարսենը, որ հայտնի է որպես Ripple կրիպտոարժութային հարթակի հիմնադիր: Նրա կարողությունը գնահատվում է 7-8 միլիարդ դոլար: Երկրորդ տեղում է ConsenSys ընկերության հիմնադիր Ջոզեֆ Լյուբինը (1-5 միլիարդ դոլար): Ամենահարուստների եռյակը եզրափակում է կրիպտոարժութային  Binance բորսայի հիմնադիր Չանպեն Չժաոն, որի կարողությունը գնահատուվում է 1.1-2 միլիարդ դոլար: