Գերմանիան թույլատրել է «Հյուսիսային հոսք- 2»-ի կառուցումը

Գերմանիան թույլատրել է «Հյուսիսային հոսք- 2»-ի կառուցումը
Գերմանական կառավարությունը թույլատրել է Nord Stream 2 ընկերությանը իրականացնել «Հյուսիսային հոսք- 2»-ի կառուցումը Գերմանիայի ջրային տարածքում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:



Ըստ հաղորդման, Բեռլինը նաեւ արտոնել է, որպեսզի գազամուղի շինարարությունն իրականացվի նաեւ ցամաքային տարածքում` Լյումբիմի շրջանում՝ Գրայֆսվալդի մոտակայքում, իսկ Շտրալզունդի լեռնային տեսչությունը գազամուղի անցկացման 55 կիլոմետրանոց հատվածի համար հողհատկացում է կատարել: