Ուկրաինայում ոսկու խոշոր հանք է հայտնաբերվել

Ուկրաինայում ոսկու խոշոր հանք է հայտնաբերվել
Ուկրաինայի Անդրկարպատյան մարզի Ռահովսկի շրջանում ոսկու խոշոր հանքավայր է հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայի երկրաբանության եւ ընդերքի պետական ծառայությունը:



Ըստ հրապարակման, հանքավայրը պարունակում է 2,4 տոննա ոսկի, ինչը արդարացնում է երկրաբանական-հետախուզական աշխատանքների շարունակումը Ռահովսկի հանքավայրում: Նշվում է նաեւ, որ հանքավայրի շահագործումը հնարավոր է ներդրումների շնորհիվ միայն, քանի որ բավականին ծախսատար է, եւ պետությունը միայնակ այն ի վիճակի չի լինի կազմակերպել: