Ռուսաստանն արդիականացրել է իր զինված ուժերը եւ դա անհանգստացնող է. գեներալ Ջոզեֆ Դանֆորդ

Ռուսաստանն արդիականացրել է իր զինված ուժերը եւ դա անհանգստացնող է. գեներալ Ջոզեֆ Դանֆորդ
ԱՄՆ Զինված ուժերի շտաբների միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Ջոզեֆ Դանֆորդը հայտարարել է, որ վերջին տասը տարիների ընթացքում Ռուսաստանը արդիականացրել է իր զինված ուժերի համակարգում առկա բոլոր բաղադրիչները, ինչը չափազանց անհանգստացնող է: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը:



Իր խոսքում ամերիկացի բարձրաստիճան զինվորականը նշել է, որ այդ իրադրության պայմաններում իրենցից եւ ոչ ոք իրեն չի զգում հարմարավետ եւ դիսկոմֆորտ կա մշտապես իրենց մոտ, քանի որ Ռուսաստանի մասին խոսելիս` նայում են ու տեսնում, որ այս կամ այն չափով ռուսներն իրենց զորքերը արդիականացրել են բոլոր բաղադրիչներով: