Կեյվին Սփեյսին հիմա էլ մեղադրում են ռասիզմի մեջ

Կեյվին Սփեյսին հիմա էլ մեղադրում են ռասիզմի մեջ
«Խաղաքարտե տնակը» սերիալի նկարահանումների ժամանակ, նկարահանումների հրապարակի անվտանգությունն ապահովող պահնորդական ընկերության տղամարդ աշխատակիցներից մեկը դերասան Կեյվին Սփեյսիին մեղադրել է ռասիզմի մեջ: Այս մասին հաղորդում է Dаily Mail-ը: Նա ասել է, որ աշխատանքի ժամանակ Սփեյսին հրաժարվել է բարեւել պահնորդական ընկերության սեւամորթ աշխատակիցներին, իսկ երբ սեւամորթ աշխատակիցները դիտել են սերիալի թրեյլերը, Սփեյսին կոպիտ կերպով հայտարարել է իր մենեջերին, որ չի ցանկանում, որ սեւամորթ աշխատակիցները դա դիտեն:



Նշենք, որ մինչ այս Կեյվին Սփեյսին մեղադրվում էր սեքսուալ ոտնձգություններ կատարելու մեջ: