Լապլանդիայում հյուրանոց են կառուցել «Գահերի խաղը» սերիալի ֆանատների համար

Լապլանդիայում հյուրանոց են կառուցել «Գահերի խաղը» սերիալի ֆանատների համար
«Գահերի խաղը» սերիալի մոտիվներով, լիովին սառույցից բաղկացած հյուրանոց է կառուցվել Լապլանդիայում` ռուս, ուկրաինացի, լատվիացի եւ լեհ քանդակագործների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է HBO Nordic մեդիաընկերությունը: Հյուրանոցը զբաղեցնում է 20 հազար քառակուսի մետր, ունի մոտ 30 համարներ, որոնք ձեւավորված են հայտնի ֆիլմաշարի մոտիվներով:



Այստեղ առկա է նույնիսկ հանրահայտ գահը, որը պահպանում է Գրիգոր Գորա Կլիգանըսակայն սառույցից: Կա նաեւ սառցե վիշապի տեսքով սահուղի: Հյուրանոցի ներսում ջերմաստիճանը միշտ մինուս 5 աստիճան է եւ հյուրերին լրացուցիչ ծածկոցներ եւ տաքացուցիչներ են տրամադրվում: Հյուրանոցի ներսում կա կինոթատրոն, սառցե ռեստորան եւ արկտիկական գինետուն: Համարների կեցության մեր օրվա վճարը ծառայությունների լրիվ փաթեթի առկայությամբ սկսվում է 294 եվրոյից: Հյուրանոցը կգործի մինչեւ ապրիլ ամիսը, որից հետո կփակվի եւ կվերաբացվի կրկին ցուրտ սեզոնի վրա հասնելով: