Կլինե՞ն նոր նշանակումներ, թե՞ ոչ

Կլինե՞ն նոր նշանակումներ, թե՞ ոչ
Տարին նոր է սկսել, բայց արդեն ակտիվորեն սկսել են շրջանառվել նոր նշանակումների մասին լուրերը. մասնավորապես որոշ խոսակցությունների համաձայն ՀՌԱՀ նախագահ Գագիկ Բունիաթյանին առաջիկայում կնշանակեն Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնում, իսկ Ռուբեն Ջաղինյանին, ով այդ պաշտոնում արդեն 5 տարի է պաշտոնավարում, կնշանակեն Բունիաթյանի տեղը՝ ՀՌԱՀ նախագահի պաշտոնին։



Ռուբեն Ջաղինյանը հրաժարվեց մեզ հետ զրուցել եւ անջատեց հեռախոսը, իսկ Գագիկ Բունիաթյանն այս պահի դրությամբ բացառեց նման «տեղափոխությունը»՝ նշելով, որ առաջին անգամ է լսում նման խոսակցություն։ Այնուհանդերձ, որքանո՞վ է հավանական նման տեղափոխություն- նշանակումը, Բունիաթյանը դարձյալ կրկնեց․ «Առաջին անգամ եմ լսում, նման բան չկա»։



Նկատենք միայն, որ թե Ռուբեն Ջաղինյանը, թե Գագիկ Բունիաթյանը 2013թ-ին են նշանակվել համապատասխանաբար այդ պաշտոններին՝ 6 տարի ժամկետով, ինչը տեսականորեն թեպետ բացառում է նման տեղափոխությունը, բայց մյուս կողմից էլ միանգամայն տեղավորվում է մեր երկրում ձեւավորված նշանակումների տրամաբանության մեջ։