Կիեւյան կամրջի տակից քաղաքացուն տեղափոխել են հիվանդանոց

Կիեւյան կամրջի տակից քաղաքացուն տեղափոխել են հիվանդանոց
Հունվարի 2-ին, ժամը 20:03-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Կիեւյան կամրջի տակ ընկած քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնած փրկարարները 1956 թ. ծնված Հ. Թ.-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները քաղաքացու առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։