Պատգամավորներ, որոնք ծնվել են շան տարում

Պատգամավորներ, որոնք ծնվել են շան տարում
2018 թվականը սկսվեց, իսկ այն, ըստ չինական հորոսկոպի, Շան տարի է: Այս կենդանակերպի ներքո ծնված մարդկանց բնավորության առանձնահատկություններն արդեն ներկյացրել ենք, շան տարում ծնվածներն ունեն մարդկային լավագույն գծերը, նվիրված են, ազնիվ, վստահություն են ներշնչում նրանով, որ կարող են գաղտնիքը պահել:



Սակայն որոշ չափով եսասեր են, չափազանց համառ: Հարստության չեն ձգտում, սակայն միշտ դրամ ունեն: Կարող են չափազանց սառը ու քիչ շփվող լինել: Շատ երեւույթների քննդատաբար են մոտենում: Ունեն սուր լեզու ունեցողի համբավ: Գիտեն, թե ինչի համար են պայքարում, միշտ արդարության կողն են: Գործը հասցնում են մինչեւ վերջ եւ սովորաբար հաղթող են: Նրանք լավ ղեկավարներ են:



Ներկայացնում ենք հայրենի խորհրդարանի՝ Շան տարում ծնված՝ «շուն» պատգամավորներին: Հիշեցնենք, որ Շան տարում ծնվածների ծննդյան տարեթվերն են՝ 1922, 1934,1946, 1958, 1970, 1982, 1994, 2006, 2012:



Այսպիսով  խորհրդարանի 101 պատգամավորներից 10-ը շան տարում են  ծնվել , նրանք են՝ Ծառուկյան խմբակցությունից Նապոլեոն Ազիզյանը, Արթուր Մանուկյանը, ՀՀԿ-ականներ Կարեն Բեքարյանը, Ռաֆիկ Գրիգորյանը, Մարգարիտ Եսայանը, Հրայր Թովմասյանը, Հակոբ Հակոբյանը, Ռուստամ Մախմուդյանը, Սամվել Նիկոյանը եւ դաշնակցական Աղվան Վարդանյանը: