Արդյոք Չինաստանը գաղտնի նավթամթերք է մատակարարում Հյուսիսային Կորեային

Արդյոք Չինաստանը գաղտնի նավթամթերք է մատակարարում Հյուսիսային Կորեային
Չինաստանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ այս տարվա հոկտեմբերին հոնգկոնգյան բեռնանավ է կալանավորվել, որը գաղտնի կերպով փորձել է նավթամթերք մատակարարել Հյուսիային Կորեային: Այս մասին հայտնում է lenta.ru-ն, նշելով, որ Պեկինի հաղորդած այս տեղեկությունը հաստատել է նաեւ Միացյալ Նահանգները:



Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ էլ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է հոնգկոնգյան բեռնանավը ներառել սանկցիոն ցանկում` միջազգային պատժամիջոցների ռեժիմը խախտելու համար:



Նշենք, որ պաշտոնական Պեկինը աջակցել է Հյուսիսային Կորեայի դեմ ՄԱԿ ԱԽ սահմանած նոր սանկցիաներին: